22 / Ապրիլ / 2022 : 18-19

Շքեղ հարսանիք՝ Դուբայում. ովքեր են հայ աստղերից մասնակցել (լուսանկարներ տեսանյութ)

Երեկ Դուբայում շքեղ հայկական հարսանիք է տեղի ունեցել:

Դրան մասնակցում էին հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերը՝ Ռազմիկ Ամյանը, Ձախ Հարութը, Կամո Սեյրանյանը, Սոնա Ռուբենյանն ու Գարիկ Պապոյանը և այլք: Ներկա էր նաև երգչուհի Նառայի դուստրը՝ Էլեոնորան:


Նրանք ինստագրամյան իրենց էջերի սթորի հատվածում հարսանիքից լուսանկարներ ու տեսանյութեր էին հրապարակում:

Դրանցից տպավորություն էր, որ հարսը կապ ունի Դեմիրճյանների ընտանիքի հետ:

Իր հերթին երգչուհի Սոնա Ռուբենյանը ինստագրամյան իր էջի սթորի հատվածում լուսանկար էր հրապարակել Կարեն Դեմիրճյանի թոռների՝ Կարինա և Վիկտորյա Դեմիրճյաններիի հետ:

Հավելենք, որ Սոնան հարսանիքին ոչ միայն երգում էր, այլև որպես հյուր էր հրավիրված:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 105876անգամ
Վերջին լուրեր