23 / Ապրիլ / 2022 : 12-13

Երգչուհի Լիլուն կոտրել է ոտքը (լուսանկարներ)

Երգչուհի Լիլուն կոտրել է ոտքը։ Այս մասին նա հայտնել է իր միկրոբլոգում։

Ինստագրամյան էջում տեղադրված նոր կադրերում երգչուհին կրում է սեւ գույնի երկարափեշ զգեստ։ Նրա մազերը հավաքված են, արտահայտիչ ու ընդգծված շպարով է։ Կադրում երեւում է նրա վնասված ոտքը։

«Արտիստին ոչինչ չի կարող կոտրել։ Կոտրած ոտքով Լիլու», - հրապարակումն իրեն հատուկ հումորով մեկնաբանել է Լիլուն։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Լուսանկարները՝ ստորև
Դիտվել է 21381անգամ
Վերջին լուրեր