23 / Ապրիլ / 2022 : 17-26

Միջուկային պատերազմի վտանգ կա․ Գերմանիայի կանցլեր

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ անում է հնարավոր ամեն բան Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկումը և միջուկային հակամարտությունը կանխելու համար։ Այս մասին Գերմանիայի կառավարության ղեկավարը հայտարարել է Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Գերմանիան իր դաշնակիցների հետ զենք է մատակարարում Ուկրաինային, եւ դա քաղաքական պատասխանատվության հետեւանք է, ոչ թե վախի։

Միաժամանակ, կանցլերը նշել է, որ ուկրաինական կողմի պահանջած ոչ թռիչքային գոտին ՆԱՏՕ-ն կարող է վերածել հակամարտության։ «Ես անմիջապես հայտարարեցի, որ մենք պետք է ամեն ինչ անենք ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի նման լավ զինված գերտերության միջև ուղիղ ռազմական առճակատումից խուսափելու համար, որը նույնպես միջուկային տերություն է։ Ես անում եմ ամեն ինչ՝ կանխելու լարվածությունը, որը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Չի կարելի միջուկային պատերազմ սանձազերծել»,- ասել է Շոլցը։

Մեկնաբանելով այն պնդումները, թե «ԱՄՆ զենքի մատակարարումն Ուկրաինա տևում է 48 ժամ, իսկ Գերմանիայից՝ 48 օր», Շոլցն ասել է, որ Բեռլինը նույնպես օպերատիվ կերպով է իրականացրել մատակարարումները։ «Ես էլ եմ կարդացել։ Արագ էին նաև առաքումները գերմանական զինանոցներից։ ԱՄՆ զինված ուժերը շատ նշանակալի զինանոցներ ունեն»,- ասել է Շոլցը։

Տեսանյութը՝ ստորև

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 14148անգամ
Վերջին լուրեր