Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Մայիս / 2020 : 22-44

Բրիջիթ Բարդոյին կդատեն ռասիստական արտահայտությունների համար

Ֆրանիացի հայտնի դերասանուի, երգիչ, գրող, նախկին մոդել Բրիջիթ Բարդոն կկանգնի դատարանի առաջ ռասսիստական արտահայտության համար։ Այս մասին հայտնում է France Info-ն։

Նրան մեղադրում են «ռասայական անհանդուրժողականություն» հրահրելու մեջ:

Բրիջիթ Բարդոյին զայրացրել է Ռեյունիոն կղզու բնակիչների բարբարոսական ավանդույթներն ու սովորույթները։ Նա անցյալ տարի մարտ ամսին բաց նամակով իր բողոքն ու վրդովմունքն  է հայտել այն բանում, որ աբորիգենները շնաձկներ որսալիս շներին օգտագործուն են որպես խայծ։ Ինչպես նաև կրոնական տոների ժամանակ այծերին սպանելու դաժան ծեսերի վերաբերյալ:

Բարդոն  Ռեյունիոն կղզին անվանել «դևերի կղզի», որտեղ գործում են  բարբարոսական ծեսեր, իսկ կղզու բնիկներին անվանել է  այլասերված և վայրենի։

Նշվում է, որ Բրիջիթն արդեն հինգերորդ անգամ կտրուկ ձևով «հարձակվում»  բնիկների «մշակութային ավանդույթների» վրա։

Հիշեցնենք, որ Բրիջիթ Բարդոն կենդանիների իրավունքների  ակտիվ պաշտպան է։

1950-ականներին Բրիջիթ Բարդոն հայտարարվել էր Եվրոպայի սեքս-խորհրդանիշ, որը համեմատելի է ամերիկուհի Մերիլին Մոնրոյի հետ։ Նա հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «Եւ Աստված ստեղծեց կնոջը», «Բաբետան գնում է պատերազմի», «Արհամարհանք», «Ճշմարտություն» և «Փարիզուհին»:

Աղբյուր՝ Yelaket

 

 

Դիտվել է 16164անգամ
Վերջին լուրեր