27 / Ապրիլ / 2022 : 15-10

Ընդդիմադիր պատգամավորը հրապարակել է Թուրքիայի հաջորդ նախագահի թեկնածուի անունը

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Լավ» (İYİ) կուսակցության նախագահի գլխավոր խորհրդական և Իզմիրիից ընտրված պատգամավոր Այթուն Չըրայը Twitter-ում տեղեկություն է հրապարակել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) թեկնածուի մասին, որը հնարավոր է առաջադրվի Թուրքիայի առաջիկա նախագահական ընտրություններում։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Ըստ Չըրայի թվիթերյան գրառման՝ Էրդողանի գլխավորած կուսակցության նախագահի թեկնածուն լնելու է Հուլուսի Աքարը։ Վերջինս այժմ զբաղեցնում է Թուրքիայի պաշտպանության նախարարի պաշտոնը և ունի բանակի գեներալի զինվորական կոչում։


Նշենք, որ 2023-ի հունիսին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական և նախագահական ընտրություններ։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 29555անգամ
Վերջին լուրեր