Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Ապրիլ / 2022 : 17-55

Բելառուսը մահապատիժ կսահմանի ահաբեկչության փորձերի համար

Բելառուսում երկու ընթերցմամբ օրինագիծ է ընդունվել, որն ահաբեկչության փորձերի համար մահապատիժ կիրառելու հնարավորություն է նախատեսում։ Այս մասին հայտնում է Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի Telegram ալիքը։

Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Հանրապետության քրեական օրենսգրքում։


Ինչպես նշել են խորհրդարանի մամուլի ծառայությունում, օրենքի նպատակներն են «ապակառուցողական տարրերի վրա զսպող ազդեցության ապահովումը, ինչպես նաեւ՝ ահաբեկչական գործունեության դեմ պետության վճռական պայքարի ցուցադրումը»։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 7009անգամ
Վերջին լուրեր