28 / Ապրիլ / 2022 : 11-33

Լիլիթ Մակունցը ԱՄՆ ոստիկաններից պահանջել է ձերբակալել ամերիկահայ երիտասադներին

Լիլիթ Մակունցը, ով Փաշինյանի դեսպանն է Վաշինգտոնում, երեք ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ է ամերիկյան ոստիկանությանը կանչել ընդդեմ ամերիկահայ երիտասարդների։ Այս մասին գրում է Yerkir.am-ը:

«Այս անգամ Մակունցը ԱՄՆ ոստիկաններից պահանջել է ձերբակալել ամերիկահայ երիտասադներին, ովքեր ԱՄՆ Կոնգրեսում մասնակցում էին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման միջոցառմանը։

Ավելի վաղ՝ Մակունցը, կրկին հանդես գալով նման արտառոց վարքով, փորձել է հասնել հայ երիտասարդների ձերբակալությանը, երբ վերջիններս պայքարում էին հայ ռազմագերիների ազատ արձակման համար», - գրել է կայքը:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 31408անգամ
Վերջին լուրեր