Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Ապրիլ / 2022 : 11-55

Փոփոխություններ կարանտինի կանոններում. ՀՀ սահմանն անցնելիս ՊՇՌ-ն ու պատվաստումը պարտադիր չեն լինի (տեսանյութ)

Փոփոխություններ կարանտինի կանոններում. ՀՀ սահմանն անցնելիս ՊՇՌ-ն ու պատվաստումը պարտադիր չեն լինի։
Կառավարության որոշմամբ մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու սահմանափակումները կվերացվեն:

Ուժը կորցրած է ճանաչվում օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս COVID-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ արագ ախտորոշիչ թեստի 24 ժամ վաղեմության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ հանվել է ՔԿՀ-ներում ու Զինված ուժերում սահմանափակումները:

Վերացվել է նաև դպրոցներում, մանկապարտեզներում ու այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1,5 մետր հեռավորություն պահպանելու արգելքը, նաև աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:

Ավելի մանրամասն տեսանյութում՝ ստորև

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 48842անգամ
Վերջին լուրեր