Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Ապրիլ / 2022 : 11-59

Աշխատողներն այլևս 7 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան չեն ներկայացնի․ մի շարք սահմանափակումներ վերացվեցին Հայաստանում (տեսանյութ)

Կառավարության որոշմամբ մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու սահմանափակումները կվերացվեն:

Ուժը կորցրած է ճանաչվում օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս COVID-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ արագ ախտորոշիչ թեստի 24 ժամ վաղեմության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ հանվել է ՔԿՀ-ներում ու Զինված ուժերում սահմանափակումները:
Վերացվել է նաև դպրոցներում, մանկապարտեզներում ու այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1,5 մետր հեռավորություն պահպանելու արգելքը, նաև աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կոչ արեց չթուլացնել զգունությունը:

Նա հիշեցրեց, թե ինչ էր տեղի ունենում 2020 թվականի առաջին կեսին, երբ ծավալվում էր կորոնավիրուսի համավարակը:


«Հայտնի շրջանակները ուզում էին ցույց տալ, թե ՀՀ կառավարությունը չի կարողանում կառավարել կորոնավիրուսը, կործանվում ենք, փլուզվում ենք, կոտորվում ենք, հետո տեղի ունեցավ այն, որ Հայաստանում թվերը սկսեցին գահավիժել, բայց այդ մասին ոչ մեկ չհիշեց», - ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ միանշանակ է, որ պատվաստումն էֆեկտիվ գործոն է:

«Շատ կարևոր է, որ մենք չմոռանանք պատվաստումային քաղաքականությունը», - նշեց նա:

Ավանեսյանն էլ հիշեցրեց, որ այս շաբաթ Իմունիզացիայի իրազեկման շաբաթն է ու Հայաստանում մի շարք հիվանդություններ վերացել են՝ շնորհիվ նրա, որ պահպանվում է երեխաների պատվաստումների բարձր ցուցանիշները:

Տեսանյութ։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 160170անգամ
Վերջին լուրեր