Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Ապրիլ / 2022 : 12-54

Հայաստանը պետք է բարելավի հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ և հրաժարվի տարածքային պահանջներից. Ալիև


Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարելի մեկուսացած ռեժիմում մնալ տարածաշրջանում։ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելով, միաժամանակ հրաժարվելով Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնություններից՝ Հայաստանը չպետք է խոչընդոտի եռակողմ համագործակցության գործընթացին», - ասել Է Ալիևը՝ «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային խորհրդաժողովում:

Նա նշել է, որ Հայաստանը նախկինում մերժել է տարբեր մակարդակներով եռակողմ բանակցություններ վարելու մի քանի առաջարկ, մասնավորապես՝ արտգործնախարարների, տարբեր մասնագետների, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների ձևաչափով։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 6931անգամ
Վերջին լուրեր