Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Ապրիլ / 2022 : 14-54

Նրանք, ովքեր 2019-ին ասում էին «Ղարաբաղը Հայաստան է», հիմա էլ ասում են «Ղարաբաղն Ադրբեջան է». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը«Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ միջազգային իրավունքի սկզբունքները պետք է արդար լինեն բոլոր երկրների համար, գրում է minval.az-ը։

«Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինչպես մյուս երկրները, և դա բացահայտ հայտարարում ենք՝ ծառի հետևում չենք թաքնվում։ Այո, մենք չենք ժխտում, որ լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ։ Միջազգային իրավունքի սկզբունքները ոչ մի դեպքում չպետք է խեղաթյուրվեն քաղաքական գերակայության պատճառով»,- ասել է նա։

Ալիևը նշել է, որ միջազգային հանրությունը ընտրովի է վերաբերվել Ադրբեջանին նրա «տարածքային ամբողջականության հարցում» (չակերտները՝ Tert.am)։

«Նույնիսկ ուկրաինական իրադարձություններից առաջ միջազգային հանրությունը միշտ շատ բաց ձևով աջակցել է Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը։ Բայց երբ խոսքը հասնում էր մեզ, ուղերձը հետևյալն էր. «Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքեք»։ Բայց ինչպե՞ս կարող ես հաշտություն կնքել «ագրեսորի» (չակերտները՝ Tert.am) հետ, որը «գրավել է քո հողերը» (չակերտները՝ Tert.am)։ Մենք 17 տարի փորձում էինք հասնել դրան, և տեսանք, որ դա անհնար է։ Հետո տեսանք հետևյալը՝ որքան փորձում էինք խաղաղության հասնել, այնքան «ագրեսորը» (չակերտները՝ Tert.am) ավելի ագրեսիվ էր դառնում։ Հայաստանն արդեն սկսել էր մեզ սպառնալ նոր պատերազմով. ասում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է», հիմա էլ ասում են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Իսկ ո՞վ է ասում։ Նույն մարդիկ, որոնք 2019 թվականին Ղարաբաղն անվանում էին հայկական: Մենք նոր իրողություններ ենք ստեղծել մեր ձեռքերով՝ մեր ուժի, մեր ոգու շնորհիվ»,- ընդգծել է Ալիևը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 26081անգամ
Վերջին լուրեր