Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Ապրիլ / 2022 : 12-23

Հյուսիսային Կորեայի առաջնորդը սպառնացել է միջուկային զենք կիրառել սադրանքի դեպքում

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ սպառնալիքի դեպքում Հյուսիսային Կորեան կարող է կանխարգելիչ կերպով օգտագործել իր միջուկային զենքը, ինչպես նաեւ գովեստի խոսքեր է ասել իր բարձրաստիճան զինվորականներին այս շաբաթ մայրաքաղաք Փհենյանում մեծ զորահանդեսի անցկացման համար, հաղորդում է AP-ն։

Կիմը հայտնել է իր «ամուր կամքը»՝ շարունակելու զարգացնել իր միջուկային ուժերը, որպեսզի դրանք կարողանան «գործուն կերպով եւ զգուշորեն զսպել եւ խափանել բոլոր վտանգավոր փորձերն ու սպառնացող քայլերը, այդ թվում՝ թշնամական ուժերի կողմից միջուկային սպառնալիքների աճը, եթե պահանջվի», հայտնել է Հյուսիսային Կորեայի պաշտնական կենտրոնական լրատվական գործակալությունը.



Ըստ հյուսիսկորեական ԶԼՄ-ների՝ Կիմն իր զինվորականներին կանչել էր՝ երկուշաբթի օրը կայացած շքերթին նրանց ելույթի համար գովեստի խոսքեր ասելու, որտեղ ԿԺԴՀ-ն ցուցադրել էր իր ռազմական միջուկային ծրագրի ամենամեծ զենքերը, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները, որոնք կարող են հասնել ԱՄՆ, եւ ավելի կարճ հեռահարության տարբեր հրթիռներ, որոնք աճող վտանգ են ներկայացնում Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի համար:

Ելույթ ունենալով միջոցառման համար հավաքված հազարավոր զինվորականների եւ հանդիսատեսների առջեւ՝ Կիմը խոստացել է զարգացնել իր միջուկային ուժերն «առավելագույն արագությամբ» եւ սպառնացել է օգտագործել դրանք սադրանքի դեպքում: Նա ասել է, որ իր միջուկային զենքը «երբեք չի սահմանափակվի միայն պատերազմը զսպելու առաքելությամբ» այն իրավիճակներում, երբ ԿԺԴՀ-ն արտաքին սպառնալիքի է բախվում:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 19441անգամ
Վերջին լուրեր