Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Ապրիլ / 2022 : 18-55

«Թաթոյա՛ն, վարչապե՛տ»․ քաղաքացիներն Արման Թաթոյանին խնդրեցին երկրի վարչապետ դառնալ

Դուք ունեք հանրային մեծ վստահություն։ Հարգանքն ու սերը, որն ունեք ժողովրդի նկատմամբ, Ձեզ հնարավորություն կտա միավորելու մեր պառակտված ժողովրդին, հանրային բաց քննարկման ժամանակ դիմելով ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանին՝ ասացին հավաքված քաղաքացիները։

Նրանցից մեկը նշեց՝ հունիսի 20-ի ընտրություններին ժողովուրդը երկու թևի էր բաժանվել, իսկ երրորդ՝ միավորող ուժ այդպես էլ չգոյացավ։

«Հուսով ենք՝ կկարողանաք ձևավորել այն երրորդ ուժը, որի հետևից ժողովուրդը կկարողանա գնալ մեծ սիրով։ Մենք ձեր կողքին կանգնելու ենք, միավորեք մեր ժողովրդին, գնանք նոր Հայաստան կերտելու»,- ասաց հանրային քննարկման մասնակիցը՝ որպես ժամանակավոր կառավարության ղեկավարի թեկնածու դիտարկելովԱրման Թաթոյանին։


«Ամենաճիշտ ղեկավարը Դուք կլինեք, այս տարիների ընթացքում տեսել ենք Ձեր աշխատանքը»,- հավելեց նա։

ՀՀ նախկին ՄԻՊ-ը շնորհակալություն հայտնեց գնահատականի և վստահության համար՝ նշելով, որ այն պարտավորեցնող է։

«Մենք պետք է մեր ներքին համերաշխությունը վերականգնենք։ Մենք մշտապես ապրում ենք «նախկին» ու «նոր», «սև» ու «սպիտակ», տարբեր այսպիսի դիսկուրսների մեջ։ Հետևաբար, ինքս պատրաստ եմ ինձանից հասանելի բոլոր ջանքերը ներդնել, որ մենք մեր հանրությունում ունենանք վերականգնված համերաշխություն, որ ոչ թե մեր թշնամիներին ման գանք մեր ներսում, այլ միավորվենք՝ հանուն մեր զզարգացման, հանուն մեր նպատակների, մեր երեխաների համար»,- ասաց Արման Թաթոյանը։

Տեսանյութը՝ ստորև

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 20404անգամ
Վերջին լուրեր