04 / Մայիս / 2022 : 08-53

«Երեկ ընկերներիս հետ խոսում էինք, որ հայրենատեր լինելու ու անհայրենիք հոգի ունենալու ակունքներն ընտանիքում են. Դեպք հիշեցի»․ Սիրանույշ Մելիքյան

«Երեկ ընկերներիս հետ խոսում էինք, որ հայրենատեր լինելու ու անհայրենիք հոգի ունենալու ակունքներն ընտանիքում են. Դեպք հիշեցի.

Հուլիսյան պատերազմի օրերն են, հյուսիս-արևելյան սահմանը լարված, անօդաչուները գլխներիս վերևում, Տավուշում եմ՝ Բերդում, ամենաթեժ գիշերն էր՝ հուլիսի 13 լույս 14-ի։

Արդեն ինֆոն եկավ, որ 3-րդ Բանակային կորպուսը գեներալ Գրիգորի Խաչատուրովի փառահեղ գլխավորությամբ գրավել է «Անվախ» դիրքը, ականանետերի ձայնը մի վայրկյան չի դադարում, մաման ասեց շորերով պառկենք, որ պետք լինի նկուղ իջնենք, ոնց որ շատ թեժ է։

Ես վստահ ասեցի եթե կարիք լիներ գեներալն առաջինը մեր անվտանգությունը կհոգար ու կզգուշացնեին, ինչևէ հոգիս փառավորված ու էտ դմփոցների տակ խաղաղ խղճով, բանակին 100% վստահելով պառկեցի քնելու։

Առավոտ շուտ՝ 05։30 տատս եկել ա քնից հանում, Սիրանու՛շ ջան, կզարթնե՞ս։

Ինձ թվաց շատ ա լարված, պետք ա պադվալ իջնենք, մեկ էլ տատս բա,

-Այ բալա, կզանգե՞ս Ղարաբաղ, Տելեվիզրով դեռ բան չկա, սիրտս պայթում ա, զանգի տենանք ընդեղ խաղաղ ա չէ, թող գոնե ընդեղը Խաղաղ լինի, Տավուշով վերջանա գնա ամեն բան…զանգի խաբար ասա քունս չի տանում…զանգեցի, ՏԱՏՍ հանգիստ գնաց քնեց։

Հ.Գ. Ձեր երեխաներին մանկուց սովորեցերեք ո՞րն է իրենց հայրենիքը, որտեղ են սկսվում և ավարտվում նրա սահմանները, սովորեցրեք ինչ թանկ հող է Հայի հողը, ինչքան արյուն կա շաղախված ամեն մի թիզի մեջ, ովքեր են իրենք, որտեղի՞ց են գալիս, ինչքան երիտասարդ է զոհել էս մի բուռ ազգն ամեն կտորի համար, որ էսօր հայրենիքի կորստի ցավ զգան, սթափ դատեն, Արցախի ճակատագրի հետ խաղացողներին, Արցախը մաս-մաս հանձնողներին, Արցախից հրաժարվողների չներեն, չհանդուրժեն, հայրենատեր լինեն, պահանջատեր լինեն։

Էսքան բան։

Հ.Հ.Գ. Ընկերուհիս, ում հայրը զոհվել է Տավուշի դիրքերում Արցախի առաջին պատերազմի ժամանակ, ասում է ամենածանրն ինձ համար տատիկիս նոյեմբերի 9-ի չարաբաստիկ գիշերը ոչ էնքան կռվի դաշտում գտնվող եղբորիցս լուր չիմանալուն տրամադրելն էր, որքան ասել՝ որ Արցախը հանձնել են, Որ Քարվաճառը, Շուշին թղթով տվել են..

Ձեր երեխաներին սովորեցրեք, որ հայրենիքի կորստի թեմայից իրենց շեղողները, Մեր պարծանք Շուշին թեկուզ անգիտակցաբար դժբախտ ու դժգույն համարողներն անհայրենիք նզովյալ են, աններելի դավաճան»։

Սիրանույշ Մելիքյան

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 22584անգամ
Վերջին լուրեր