04 / Մայիս / 2022 : 18-14

Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է. Ալիև

Զանգեզուրի միջանցքում երկաթուղու ադրբեջանական հատվածի շինարարությունը կավարտվի 2023 թվականին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է։ Հորադիզից մինչև Աղբենդ (Հայաստանի հետ սահման) երկաթուղու շինարարությունն արդեն ընթացքի մեջ է, և ես վստահ եմ, որ հաջորդ տարի այն ամբողջությամբ շահագործման կհանձնվի», - ասել է Ալիևը, ում խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 20219անգամ
Վերջին լուրեր