Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Մայիս / 2022 : 18-26

«Զարթիր Լաօ»․ Աշուղ Ֆահրատ

«Զարթիր Լաօ», Աշուղ Ֆահրատ
Հրատարակուած Ալեքսանդրապօլ (Գիւմրի), 1907

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
ԱՇՈՒՂ ՖԱՀՐԱՏ

Ֆահրատ բուն անուն-ազգանունը` Խաչատուր Գէորգեան, ծնած է 1867 թուականին, Տիրաքլար (ներկայիս` Շիրակի մարզի Կառնուտ), մահացած է 1921 թուականին, գիւմրի: Հայ աշուղը, երեք տարեկան հասակին կուրցած է:

Մանուկ հասակին ծնողները Խաչատուր Գէորգեանը յանձնած են աշուղ Ֆիզահիի խնամքին, որ անոր սորվեցուցած է սազ եւ ջութակ նուագել: 1884 թուականին նշանաւոր աշուղներ Ջիւանին, Զահրին եւ Ճամալին անոր շնորհած են վարպետի կոչում` տալով Ֆէյրատի մականունը:

Յօրինած է հերոսապատման թեմայով ասքեր, գրած է երգեր` Րաֆֆիի, Խաչատուր Աբովեանի, Ծերենցի, Մուրացանի գրուածքներու հիման վրայ: Ստեղծագործած է հայերէն եւ թրքերէն, սակայն թրքերէն երգերը չեն պահպանուած եւ մոռցուած են: Գրած է մաքուր գրական հայերէնով` համեմուած իր ժամանակի կենդանի լեզուի բառ ու բանով:

Ֆահրատը կը համարուի գիւմրիի աշուղներու վերջին նշանաւոր ներկայացուցիչը: Անոր գործերը ամփոփուած են «Երգիչ Ֆահրատի ողբերն ու հառաչները» գիրքին մէջ, Ալեքսանդրապոլ, 1906:

Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութիւն

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 32462անգամ
Վերջին լուրեր