05 / Մայիս / 2022 : 08-51

Ադրբեջանը Շուշիում «Մուղամ» մրցույթ կանցկացնի

Արցախի՝ 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում մայիսի 12-14-ը կանցկացվի «Հարիբուլբուլ» միջազգային փառատոնը:

Իսկ հուլիս-օգոստոսին կրկին Շուշիում տեղի կունենա «Մուղամ» մրցույթի եզրափակիչն ու հաղթողների գալա համերգը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 6250անգամ
Վերջին լուրեր