05 / Մայիս / 2022 : 18-45

Պահեստազորում հաշվառված զորահավաքային տարիքի բոլոր մարդիկ անխտիր անցնելու են զորավարժական եռամսյա և 7-10-օրյա վարժական հավաքներով. Արմեն Ավթանդիլյան

Մտավախությունը, որ եռամսյա վարժական հավաքներից խուսափողներից կա, ունենք, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը։

«Ե՛վ նախկին եռամսյա վարժական հավաքներից, և՛ ներկայիս, ունեցել ենք թվաքանակ և բոլորի վերաբերյալ նյութերն ուղարկված են քննչական մարմիններին», - ասաց Ավթանդիլյանը։

Նա նշեց, որ պահեստազորում հաշվառված բոլոր քաղաքացիները պարտավոր են անցնել վարժական հավաքներով։

«Ուզում եմ տեղեկացնել, որ բացի կցագրված անձնակազմը, պահեստազորում հաշվառված զորահավաքային տարիքի բոլոր մարդիկ անխտիր անցնելու են զորավարժական եռամսյա հավաքներով և 7-10-օրյա վարժական հավաքներով», - ասաց Ավթանդիլյանը։

Նշենք, որ հանձնաժողովի նիստում ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջոով բերման ենթարկված երիտասարդներին ներառեն միբիլիզացիոն ռեսուրսում։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 178033անգամ
Վերջին լուրեր