Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Մայիս / 2022 : 13-16

ԱՄՆ-ում Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատունը բռնագանձելու գործընթաց է սկսվել

Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտը սկսել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանողառանձնատունը բռնագանձելու գործընթաց: Այն գտնվում է Լոս-Անջելեսում:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտը՝ նշելով, որ բռնագանձման հայցի հիմք է հանդիսացել հանգամանքն այն մասին, որ առանձնատունը ձեռք է բերվել գումարով, որը մի հայ գործարար որպես կաշառք տվել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին:

Կալիֆորնիայի շրջանային դատարան ներկայացված հայցում կա պնդում, որ գործարար Սեդրակ Առուստամյանը Գագիկ Խաչատրյանին և նրա ընտանիքին 20 միլիոն դոլար կաշառք է տվել՝ իր բիզնեսի նկատմամբ բարեհաճ վերաբերմունք դրսևորելու համար: Նշվում է, որ այդ գումարն օգտագործվել է Լոս Անջելեսի Հոլմբի Հիլս թաղամասում առանձնատուն գնելու համար:



Առանձնատունը վերջերս վաճառքի էր դրվել 63 միլիոն 500 հազար դոլարով, սակայն վաճառքի գործընթացն այժմ կասեցված է:

ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ կա հիշեցում, որ Հայաստանում Գագիկ Խաչատրյանին և նրա որդիներին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու հոդվածով, իսկ ամերիկյան կողմի հայցի կազմման գործում ՀՀ գլխավոր դատախազությունը և Ազգային անվտանգության ծառայությունը ցուցաբերել են առանցքային օգնություն։

Գագիկ Խաչատրյանը, հիշեցնենք, Հայաստանում մեղադրվում է անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար։

Նա առաջադրված մեղադրանքը չէր ընդունում, իսկ թվականի հեկտեմբերին գրավի դիմաց ազատ է արձակվել։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 20838անգամ
Վերջին լուրեր