07 / Մայիս / 2022 : 16-44

Բայդենը դարձյալ ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը կներառի ավելի շատ հրետանային զինամթերք, ռադարներ և այլ սարքավորումներ։ Այս մասին հայտնել են Սպիտակ տանը։

Բայդենն ընդգծել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային «պատմական օգնություն» է տրամադրել անվտանգության ոլորտում։

«Մենք Կոնգրեսի կողմից լիազորված զենքեր և սարքավորումներ ենք ուղարկում անմիջապես Ուկրաինայի ազատության առաջին գիծ: ԱՄՆ-ի աջակցությունը, մեր դաշնակիցների և գործընկերների ներդրումների հետ մեկտեղ, շատ կարևոր է՝ օգնելու Ուկրաինային հաղթել Կիևի ճակատամարտում և խափանել Պուտինի ռազմական նպատակները Ուկրաինայում», - ասել է ԱՄՆ նախագահը:

Այնուամենայնիվ, Բայդենն ընդգծել է, որ իր վարչակազմը գրեթե սպառել է ֆինանսավորումը, որը կարող է օգտագործվել օգնություն տրամադրելու համար, և Կոնգրեսին կոչ է արել շտապ ֆինանսավորել Ուկրաինային հզորացման համար՝ «ռազմի դաշտում և բանակցությունների սեղանի շուրջ»:

«Որպեսզի Ուկրաինան հաջողի պատերազմի այս հաջորդ փուլում, նրա միջազգային գործընկերները, ներառյալ Միացյալ Նահանգները, պետք է շարունակեն ցուցադրել մեր միասնությունը և մեր վճռականությունը՝ ապահովելու զենքի և զինամթերքի անխափան հոսքը», - ասել է Բայդենը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 7272անգամ
Վերջին լուրեր