10 / Մայիս / 2022 : 11-55

Մեկնարկում է «Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 9-րդ մրցույթը»

Այսօր՝ մայիսի 10-ին, մեկնարկում է «Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 9-րդ մրցույթը»: Yerlaket.am-ը տեղեկացավ ՀՀ ԿԳՄՍ-ից։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացվող այս նախագծի մրցութային փուլին իրավունք են ստացել մասնակցելու հայազգի 15 պատանի կոմպոզիտոր ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ Ջավախքից (Վրաստան) և Թեհրանից (ԻԻՀ):

Մասնակիցները կբաժանվեն տարիքային 2 խմբի՝ ներկայացնելով մեկական ստեղծագործություն: Մրցութային փուլի մեկնարկը տեղի կունենա մայիսի 10-ին՝ ժամը 17:00-ին, Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում: Մրցանակաբաշխությունն ու գալա համերգը կկայանան մայիսի 13-ին՝ ժամը 17:00-ին, նույն վայրում:

Մայիսի 12-ին մրցույթի մասնակիցները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի հիշատակին:

Հավելենք նաև, որ նախագիծն իրականանում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և «Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության մշակութային հիմնադրամի» գործընկերությամբ:

Մուտքն ազատ է:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 5503անգամ
Վերջին լուրեր