10 / Մայիս / 2022 : 12-49

Խաղաղապահները Ղարաբաղում ժամանակավոր են տեղակայված. Բայրամով

Ռուսաստանցի խաղաղապահները Ղարաբաղում տեղակայված են եռակողմ հայտարարության հիման վրա։ Ինչպես տեղեկացրել է АPA-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ «խաղաղապահները ժամանակավոր են տեղակայված Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում եւ այնտեղ կշարունակեն իրենց գործունեությունը». «Նրանք կատարում են իրենց գործառույթները։ Իհարկե, ժամանակ առ ժամանակ ինչ-որ հարցեր են ծագում, եւ այդ հարցերը հիմնականում կապված են Ղարաբաղի շրջանում հայկական զինվորական կազմավորումների ներկայության եւ այդ տարածքներ անօրինական այցելությունների հետ։ Ընդ որում՝ հարցը բարձրացվում եւ քննարկվում է ինչպես այստեղի խաղաղապահների հրամանատարության, այնպես էլ այլ մակարդակներում։ Ադրբեջանական կողմը կողմնակից է հարցերի լուծմանը հենց այս հարթությունում»։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 31238անգամ
Վերջին լուրեր