10 / Մայիս / 2022 : 13-22

Քեյթ Միդլթոնը բացահայտել է առողջ և անթերի մաշկ ունենալու գաղտնիքը

Քեմբրիջի դքսուհին ամեն երեկո մաշկի խնամքի համար մասուրի յուղ է օգտագործում։ Այս մասին պատմել Է Express պարբերականը:

Մասուրի յուղը մասնագետների կողմից բնութագրվում է որպես խոնավ և փայլուն մաշկ ստանալու հիանալի միջոց: Եթերային յուղը բազմաթիվ առավելություններ ունի կանացի գեղեցկության համար։ Այն օգնում է բացել մուգ բծերը, բնականորեն խոնավեցնում է մաշկը և ունի հակաբորբոքային հատկություններ:

Յուղը կարող է օգտագործվել նաև մազերը խոնավացնելու համար, քանի որ այն պարունակում է 80% ճարպաթթուներ: Մասուրի սերմերը նաև հակաօքսիդանտ հատկություններ ունեն և հարուստ են վիտամին A-ով, որը հիանալի միջոց է ծերացման դեմ պայքարելու համար:

Քեյթ Միդլթոնի սիրելի յուղը նաև նվազեցնում է կնճիռները, կանխում է հետագա վնասները:
Նշվում է նաև, որ դքսուհին սիրում է ֆլանելից սրբիչներ օգտագործել: Գործվածքն իդեալական է մաշկը միաժամանակ մաքրելու և այն նրբորեն շերտազատելու համար:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 15957անգամ
Վերջին լուրեր