12 / Մայիս / 2022 : 10-15

Թագուհին հիվանդ է․ ինչ է պատահել թագուհի Եղիսաբեթ II-ին

Մեծ Բրիտանիայի թագուհին գրեթե 60 տարվա ընթացքում առաջին անգամ չի մասնակցել խորհրդարանի նոր նստաշրջանի բացմանը: 1963 թվականին Եղիսաբեթ II-ը արարողությունը բաց է թողել հղիության պատճառով, իսկ այսօր՝ առողջության հետ կապված խնդիրների պատճառով, որոնք Բուքինգհեմյան պալատում անվանել են «շարժունակության հետ կապված էպիզոդիկ խնդիրներ»:

Euronews.com-ը գրում է, որ Վեսթմինսթերում եղել են թագավորական ընտանիքի երեք անդամներ՝ Եղիսաբեթ 2-րդի որդին և ժառանգը՝ արքայազն Չարլզը, նրա որդին՝ Քեմբրիջի դուքս, արքայազն Ուիլյամը և վերջինիս կինը՝ Քեթրինը:

Բրիտանական խորհրդարանի նստաշրջանը բացող ավանդական ելույթը, թագուհու փոխարեն, ստիպված է եղել ընթերցել 73-ամյա արքայազն Չարլզը։

Նախօրեին պարզ է դարձել, որ թագուհին անկողնային հիվանդ է և չի կարողանում առանց շարժասայլի տեղաշարժվել։




Նշվում է նաև, որ այս տարի Եղիսաբեթ II-ը մասնակցել է միայն մեկ միջոցառման Վինձորի ամրոցից դուրս՝ իր հանգուցյալ ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հիշատակի արարողությանը:

Թագուհին եկել է այնտեղ՝ հենվելով ձեռնափայտին։ Արարողությունից մեկ ամիս առաջ՝ փետրվարին, հայտնի դարձավ, որ 70 տարի բրիտանական գահը զբաղեցրած Եղիսաբեթ II- հիվանդ է եղել կորոնավիրուսով։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 24039անգամ
Վերջին լուրեր