13 / Մայիս / 2022 : 10-40

Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը «Եվրատեսիլ 2022» մրցույթի եզրափակչում

Իտալիայի Թուրին քաղաքում անցկացվող «Եվրատեսիլ 2022» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը եզրափակիչ համերգին ելույթ կունենա 8-րդ համարի ներքո, տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից:

Եզչափակիչը տեղի կունենա մայիսի 14-ին։ Մրցույթին մասնակցում է 25 պետություն:

Ռոզա Լինը հանդես է գալիս «Snap» երգով, որի հեղինակը հենց ինքն է:

Հայաստանի պատվիրակի ելույթի բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը: Այս ռեժիսորները աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 50484անգամ
Վերջին լուրեր