13 / Մայիս / 2022 : 13-22
Բանկային քարտով գնումներ անելու դեպքում թոշակառուները որոշակի զեղչեր կստանան. Փաշինյանը՝ նոր համակարգ ներդնելու մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կառավարությունը նախատեսում է սոցիալական նշանակության նոր համակարգ ներդնել, ըստ որի՝ թոշակառուի կողմից բանկային քարտով գնումներ անելու դեպքում որոշակի տոկոսով գումար հետ է փոխանցվելու նրա քարտին։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետը հայտարարեց, որ առաջիկայում այդ համակարգը կներդնեն:
«Տեղյակ եք, որ արդեն այս տարվանից մենք կենսաթոշակների անկանխիկ վճարման ծավալները ընդլայնել ենք, և առաջիկայում ներդնելու ենք հետևյալ համակարգը, որ Հանրապետության բոլոր կենսաթոշակառուների բանկային քարտերով արվող առևտրի դեպքում պետք է կիրառենք զեղչեր: Եթե թոշակառուն առևտուրը իրականացնում է բանկային քարտի միջոցով, մենք կներդնենք զեղչերի համակարգ, որը ունի շատ կարևոր մի քանի նշանակություն: Առաջինը՝ զուտ սոցիալական նշանակություն, երկրորդ՝ կանխիկի շրջանառության կրճատում, երրորդը՝ այդ առևտրի տվյալների վերլուծություն, որի արդյունքում կարելի է արդյունավետ դարձնել սոցիալական քաղաքականությունը և գտնել առավել զգայուն կետերը մեր կենսաթոշակառուների կարիքների համար,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, թե այդ գործարքների տվյալների վերլուծության արդյունքում կկարողանան առավել արդյունավետ դարձնել սոցիալական քաղաքականությունը։ Վարչապետի խոսքով՝ կսահմանվի, օրինակ, մինչև 10 տոկոս զեղչ։
«Մենք բանավոր խոսակցություն ենք ունեցել տարբեր ընկերությունների հետ, բայց ոչ բոլոր ընկերություններն են տեղյակ, որ նման նախագիծ կա, հույս ունեմ՝ այն ընկերությունները, որոնց չենք դիմել, իրենք էլ նախաձեռնություն կցուցաբերեն», - նշեց վարչապետը։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Կառավարության այսօրվա նիստի տեսանյութը՝ ստորև
Դիտվել է
14045անգամ
Դիտեք նաև
21 / Փետրվար / 2020
ՊԵԿ-ը սննկացնում է փոքր հյուրանոցներին
2018թ. հուլիսի մեկից ուժի մեջ մտած և մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը գործող հարկային օրենսգրքի 258 հոդվածը իսկական պատուհաս է դարձել շրջանառության հարկով աշխատող հյուրանոցների համար, որովհետև ըստ այդ...
22 / Հունվար / 2020
Մեզ համար նպատակային է աշխարհին ներկայանալը հայկական որակյալ ջրի տեսականիով. Վարդան Վահանյան
Բիզնես Ելակետ հաղորդաշարի հյուրը ARARAT GROUP USA գործադիր-տնօրեն Վարդան Վահանյանն է։
2016 թվականին պաշտոնապես բացվեց ARARAT GROUP ջրերի գործարանը՝ Արտաշատ քաղաքում: Մինչ բացումը շուրջ 12 տարի...
21 / Հունվար / 2020
Հարցազրույց Ելակետում հաղորդաշարի հյուրը գյուղատնտես Դավիթ Դավթյանն է
Գյուղատնտեսությունն այսօր աղետալի վիճակում է։ Տասնյակ տարիների անգործության սխալ, սխալ գործունեության արդյունքները, ամեն ինչ թվերով է երևում։ Հողագործության ոլորտում ըստ պաշտոնական թվերի ...
23 / Հունվար / 2020
Ամերիկյան Էլ էյ Սոլար գրուպ ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել
Ամերիկյան Էլ էյ Սոլար գրուպ ընկերությունն (LA Solar Group) բանակցություններ է վարում Հայաստանում էլեկտրոմոբիլների՝ մարդատար էլեկտրական մեքենաների շուկան համալրելու և զարգացնելու նպատակով խոշոր...
31 / Հունվար / 2020
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 30-ին, կազմել է 478.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.11 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է...
30 / Մարտ / 2020
Կառավարության նիստը՝ ուղիղ
Կառավարության նիստը՝ ուղիղ
01 / Ապրիլ / 2020
Գազպրոմ Արմենիան մտադիր է թանկացնել գազը
Գազպրոմ Արմենիա փակ բաժնետիրական ընկերությունը և Տրանսգազ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մտադիր են դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով`...
01 / Ապրիլ / 2020