13 / Մայիս / 2022 : 13-22

Բանկային քարտով գնումներ անելու դեպքում թոշակառուները որոշակի զեղչեր կստանան. Փաշինյանը՝ նոր համակարգ ներդնելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կառավարությունը նախատեսում է սոցիալական նշանակության նոր համակարգ ներդնել, ըստ որի՝ թոշակառուի կողմից բանկային քարտով գնումներ անելու դեպքում որոշակի տոկոսով գումար հետ է փոխանցվելու նրա քարտին։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետը հայտարարեց, որ առաջիկայում այդ համակարգը կներդնեն:

«Տեղյակ եք, որ արդեն այս տարվանից մենք կենսաթոշակների անկանխիկ վճարման ծավալները ընդլայնել ենք, և առաջիկայում ներդնելու ենք հետևյալ համակարգը, որ Հանրապետության բոլոր կենսաթոշակառուների բանկային քարտերով արվող առևտրի դեպքում պետք է կիրառենք զեղչեր: Եթե թոշակառուն առևտուրը իրականացնում է բանկային քարտի միջոցով, մենք կներդնենք զեղչերի համակարգ, որը ունի շատ կարևոր մի քանի նշանակություն: Առաջինը՝ զուտ սոցիալական նշանակություն, երկրորդ՝ կանխիկի շրջանառության կրճատում, երրորդը՝ այդ առևտրի տվյալների վերլուծություն, որի արդյունքում կարելի է արդյունավետ դարձնել սոցիալական քաղաքականությունը և գտնել առավել զգայուն կետերը մեր կենսաթոշակառուների կարիքների համար,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, թե այդ գործարքների տվյալների վերլուծության արդյունքում կկարողանան առավել արդյունավետ դարձնել սոցիալական քաղաքականությունը։ Վարչապետի խոսքով՝ կսահմանվի, օրինակ, մինչև 10 տոկոս զեղչ։

«Մենք բանավոր խոսակցություն ենք ունեցել տարբեր ընկերությունների հետ, բայց ոչ բոլոր ընկերություններն են տեղյակ, որ նման նախագիծ կա, հույս ունեմ՝ այն ընկերությունները, որոնց չենք դիմել, իրենք էլ նախաձեռնություն կցուցաբերեն», - նշեց վարչապետը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Կառավարության այսօրվա նիստի տեսանյութը՝ ստորև
Դիտվել է 9126անգամ
Վերջին լուրեր