08 / Մայիս / 2020 : 21-08

«Ջայլամի ձու»․ Բերանում հալչող նրբահամ աղանդեր

«Ջայլամի ձու» արտասովոր անվանումով կրեմային աղանդերը, որի բաղադրատոմսն է այսօր ներկայացնում Positive-ը, եփովի կրեմի, թթվաշ նարնջի և կոկոսի ներդաշնակ համադրությունն է։ Այն զարմանալիորեն հեշտ է պատրաստվում, չնայած, որ պատրաստի աղանդերի տեսքից նման բան չես ասի։ Կրեմային այս աղանդերը պայմանականորեն երկու շերտից է բաղկացած՝ սերուցքային և նարնջի։

Առաջին շերտ (սերուցքային)

800 մլ կաթ
75 գր․ եգիպտացորենի օսլա
100 գր․ շաքարավազ
1 փաթեթ վանիլին
Երկրորդ շերտ (նարնջի)

1 լիտր նարնջի հյութ
75 գր․ եգիպտացորենի օսլա
80 գր․ շաքարավազ
Վրան ցանելու համար անհրաժեշտ է կոկոսի քերուկ։

Պատրաստման եղանակը

1. Երկու առանձին կաթսաների մեջ խառնեք երկու շերտերի բաղադրիչները։ Յուրաքանչյուր կրեմը եփեք մինչև պնդանալը (սերուցքայինը մոտ 2-3 րոպե եռալուց հետո, նարնջինը՝ 5-6 րոպե)։

2. Տաք սերուցքային կրեմը լցրեք կլոր տարայի մեջ, վրայից, հենց մեջտեղից լցրեք նարնջի կրեմը։ Մի խառնեք։ Ծածկեք կափարիչով և թողեք սառչի։

3. Երբ զանգվածը կթանձրանա, հանեք տարայի միջից և դրեք մատուցման ափսեի մեջ։ Վրայից կոկոսի քերուկ լցրեք և մատուցեք։

 

Պատրաստում  ենք  սիրով։

Դիտեք տեսանյութը և լուսանկարները։։

 

 

Դիտվել է 32767անգամ
Վերջին լուրեր