Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Մայիս / 2022 : 17-08

Զելենսկին պատրաստակամություն է հայտնել Թուրքիայի միջնորդությամբ հանդիպելու Պուտինի հետ

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի միջնորդությամբ։

«Կիև մեր այցի ընթացքում ես նաև հանդիպում ունեցա պարոն Զելենսկու հետ: Պարոն Զելենսկին շնորհակալություն հայտնեց Թուրքիային կառուցողական և հավասարակշռված վերաբերմունքի և աջակցության համար, որը Թուրքիան ցուցաբերում է Ուկրաինային, և շեշտեց, որ նրանք լիովին վստահում են Թուրքիային: Պարոն Զելենսկին հաստատեց, որ պատրաստ է հանդիպել պարոն Պուտինի հետ մեր նախագահի միջնորդությամբ»,- ասել է Քալինը TurkiyeGazetesi-ին տված հարցազրույցում։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 7224անգամ
Վերջին լուրեր