Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Մայիս / 2022 : 19-30

Որոշվել են Հայաստանի հետ սահմանազատման ազգային հանձնաժողովների նախագահները եւ ձեւաչափը. Բայրամով

Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Դուշանբեում, Անկախ Պետությունների Համագործակցության արտաքին գործերի նախարարությունների Խորհրդի նիստում, տեղեկացրել է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը։

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը նիստի մասնակիցներին տեղեկացրել է տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակի մասին։ Նշվել է, որ հակամարտությունը մնացել է անցյալում, եւ ներկայում Ադրբեջանի գլխավոր խնդիրն ազատագրված տարածքների վերականգնումն է, երկարատեւ խաղաղության եւ կայունության ապահովումը տնտեսական եւ հաղորդակցային կապերի բացման ճանապարհով։

Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, այդ թվում խաղաղ պայմանագրի ստորագրման եւ սահմանազատման գործընթաց սկսելուն։ Նա ասել է, որ այս առնչությամբ ձեռնարկվել են խաղաղ համաձայնագրի կնքման բանակցային գործընթաց սկսելու քայլեր, այդ թվում՝ որոշվել են երկու երկրների միջեւ սահմանազատման ազգային հանձնաժողովների նախագահներն ու ձեւաչափը»,- փոխանցել է պարբերականը։

Հիշեցնենք, որ Երեւանում մինչ այդ չեն հաստատել, որ հանձնաժողովների նախագահները որոշված են։ Բաքուն պնդում է, որ հանձնաժողովի նախագահները լինեն փոխվարչապետերի մակարդակով։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 25153անգամ
Վերջին լուրեր