Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Մայիս / 2022 : 11-24

Վրաստանի, Ադրբեջանի և Ռումինիայի պատվիրակությունները մեղադրել են «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչներին իրենց սահմանած միավորները փոխելու համար

Երեք երկրի պատվիրակություններ մեղադրել են «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի կազմակերպիչներին իրենց սահմանած միավորները փոխելու համար։ Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» պորտալը։

Մրցույթի կազմակերպիչների ներկայացրած ամփոփիչ աղյուսակի համաձայն՝ Վրաստանից ժյուրիի ամենաբարձր գնահատականը (12 միավոր) ստացել է Մեծ Բրիտանիան, որը զբաղեցրել է երկրորդ տեղը, մինչդեռ Ուկրաինան ստացել է 6 միավոր, սակայն Վրաստանի հանրային հեռարձակողն ընդգծում է, որ իրենք ուկրաինացի կատարողներին տվել են 12 միավոր։

Նմանատիպ խնդիր է արձանագրել նաև Ադրբեջանի ժյուրին, որն ամենաբարձր միավորը շնորհել է Ուկրաինային, մինչդեռ այն հաշվվել է Մեծ Բրիտանիայի օգտին։

Միևնույն ժամանակ Ռումինիայի ներկայացուցիչներն առավելագույն միավորները տվել են Մոլդովային, սակայն նրանց գնահատականը տրվել է Ուկրաինային, ինչի հետևանքով Մոլդովան Ռումինիայից միավորներ առհասարակ չի ստացել։


Հիշեցնենք, որ մինչ քվեարկության արդյունքների հայտարարումը Եվրոպական հեռարձակողների միությունը «քվեարկության սխալ սխեմայի» պատճառով ժյուրիի կազմից հեռացրել է Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի, Մոնտենեգրոյի, Լեհաստանի և և Սան Մարինոյի ժյուրիի կազմերը։

Այս մասին տեղեկացնում է Եվրատեսիլի պաշտոնոկան eurovision-contest.ruկայքը:

Որոշման մասին հայտարարել է Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU), որը «Եվրատեսիլի» կազմակերպիչն է։

Նրանց մեղադրում են մանիպուլյացիաների ու մրցույթի կանոնները խախտելու մեջ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 10262անգամ
Վերջին լուրեր