16 / Մայիս / 2022 : 15-33

Բազմահազարանոց հանրահավաք Լոս Անջելեսում` հաջակցություն ՀՀ-ում սկսված «Դիմադրություն» շարժման

Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչներըկիրակի՝ մայիսի 15-ին, հավաքվել են Գլենդելում Հայաստանի հյուպատոսարանի առջև՝ իրենց համերաշխությունը հայտնելու Հայաստանում ժողովրդի «Դիմադրություն» շարժմանը. հայտնում է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կառույցը:

Հանրահավաքից հետո ցուցարարները շարժվեցին դեպի Արցախի փողոց: Հանրահավաքի ժամանակ, քայլերթի և Արցախի փողոցումնեզրափակման ժամանակ հավաքվածների ուղերձը հստակ էր.

• Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, և Հայաստանը չի թուրքացվելու,

• Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, քանի որ դա Արցախը փրկելու և Հայաստանը պաշտպանելու միակ լուծումն է,

• իր գործողություններով, որպես Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար, Զարեհ Սինանյանը Փաշինյանի դավաճանության մեղսակիցն է,

• Նիկոլ Փաշինյանը Հայաստանում և հատկապես Սփյուռքում չունի մանդատ՝ բանակցելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ Ցեղասպանության պահանջատիրության հաշվին,

• Փաշինյանի կողմից ցանկացած պայմանավորվածություն չի արտացոլում Արցախի, Հայաստանի ժողովրդի և Սփյուռքի դիրքորոշումը, այդ իսկ պատճառով սին է և առ ոչինչ:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 51974անգամ
Վերջին լուրեր