Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Մայիս / 2022 : 10-31

«Ուզում եք հաշտ ու խաղաղ ապրել թուրքերի հետ, մի արեք դա նրանց հաշվին, ովքեր գիտեն դրա գինը»․ քաղաքագետ

Քաղաքագետ Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մի փոքր ժամանակ ունեմ, գրեմ մի բանի մասին։ Տարիներ շարունակ նկատել եմ, որ հարեւանների հետ կապված հարցերում առաջադեմի, քաղաքակիրթի, բանիմացի, ինտելեկտուալի, պետականամետի դիրքերից մեծամասամբ ներկայանում են նրանք, ովքեր խոսում են խաղաղասիրությունից, բարիդրացիությունից, Հայաստանի Հանրապետության տարածքի 29,8 հազ․ քառ․ կմ-ից։

Վերջին տարիներին հանդիպել եմ մարդկանց, ովքեր «ռազմահայրենասիրական» բառի հետ են խնդիր ունեցել՝ համարելով այն շատ պաթետիկ հնչող կեղծ կատեգորիա։

Ինչ կարելի է ասել այդ մարդկանց։ Հարգելի՛ պարոնայք ու տիկնայք, հաշտ ու խաղաղ ապրել ցանկանում են բոլոր նորմալ մարդիկ։ Քանի որ պատմությունից անգետ եք, ձեր տգիտությունը մի փաթաթեք նրանց վզին, ովքեր ազգի կոլեկտիվ կենսափորձով են առաջնորդվում։ Ուզում եք հաշտ ու խաղաղ ապրել թուրքերի հետ, մի արեք դա նրանց հաշվին, ովքեր գիտեն դրա գինը։

Բնականաբար, ես հասկանում եմ, որ հիմա յուրաքանչյուրիդ մտքում առաջ եկավ հակընդեմ պահանջը՝ իբրեւ թե ձեր անվտանգության հաշվին իմ նման մտածող մարդիկ ռազմահայրենասիրություն են տարածում։ Մեզնից ով է ճիշտ, այդ հարցի պատասխանը տալիս է պատմությունը։ Հայոց ցեղասպանությունը, հարյուրավոր կոտորածները, ջարդերը եւ ձեր սիրած 29․8 հազար քառակուսի կիլոմետրը ոչ վաղ անցյալի ձեզ պես մտածողների մտքերի ու վարքի հետեւանքն են։ Դուք հիմա առնվազն որպես հայ գոյություն ունեք, քանզի անցյալում եղել են մեզ պես մտածող մարդիկ։ Ներկա Հայաստանի Հանրապետությունը մեզ նախորդած չորս սերունդների ցուցաբերած ռազմահայրենասիրության արգասիքն է։


Իսկ ցեղասպանված մեկուկես միլիոն, տարբեր կոտորածներից հարյուր հազարավոր զոհերի համար մեղքը օտարներից բացի ընկած է նաեւ մեզ նախորդած չորս սերունդների մեջ եղած ձեր հոգեհայրերի ուսերին։ Ուստի ապագայի հնարավոր կոտորածների զոհերի պատասխանատվությունն այսօր արդեն ընկած է ձեզ վրա։ Այսօր ձեր մտքերով ու վարքով դուք ձեր բարեկեցությունն եք ապահովում մեզ պես մտածող մարդկանց հաշվին։

Մեծ հաշվով Հայաստանի Հանրապետությունը ձերը չէ, քանզի դուք հաշտ ու խաղաղ Թուրքիայում ու Ադրբեջանում էլ կարող եք ապրել։ Իրականում ինքնիշխան, անկախ Հայաստանի համար պայքարող մարդիկ չեն կարող ապրել Էրմենիստանում։ Հսկայական տարբերություն կա մեր ու ձեր հաշվին ապրելու մեղադրանքների միջեւ։ Ձեր մտքերի գոյությունը մեր քաղաքացիական հանդուրժողականության արտահայտությունն է։ Բայց Էրմենիստանում մենք չենք լինելու ու դրանով է իրականում անհանդուրժելի ձեր այսօրվա վարքը։ Գնահատեք հենց ձեզ հանդուրժող հանրության խաղաղասիրությունը, ոչ թե ձեր կեղծ խաղաղասիրությունը։

Վերջում մի փոքր ճշգրտում։ Մեզ տրված «ոչմիթիզական» բնորոշումից մեզնից երեւի թե ոչ ոք ընդհանրապես չի նեղվում։ Բայց, որ դրա տակ մտցնում եք «Ստամբուլն արյան ծով դարձնելու» ինչ-որ նպատակադրում, այ դա արդեն աններելի է։ Այդ ձեռնածության համար է նաեւ, որ դուք որպես կատարյալ դեմագոգներ որեւէ կերպ ինտելեկտուալ, առաջադեմ մարդու հետ չեք կարող համեմատվել։ Թուրքերի հետ հաշտ ու խաղաղ ապրելու ձեր մտասեւեռումը կարող եք Հայաստանում երբեւէ հանգիստ քարոզել, երբ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ Ադրբեջանը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքը։ Քանի դեռ այդ քայլերը թուրքերի կողմից արված չեն, չփորձեք պատմական կենսափորձով օժտված հայությանը դասեր տալ ինտելեկտուալի, քաղաքակիրթի ձեր կեղծ դիրքերից։ Դուք որտե՞ղ, առաջադեմ, քաղաքակիրթ, բանիմաց, ինտելեկտուալ, պետականամետ մարդը որտեղ։ Սարեր, ձորեր տարբերություն կա ձեր ու մեր միջեւ։ Ձեր չափերը ճանաչեք․․․»։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8532անգամ
Վերջին լուրեր