18 / Մայիս / 2022 : 13-10
Ամերիաբանկը ստացել է «Տարվա գործարքը 2021 – Կանաչ առևտուր» մրցանակը ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում
Ամերիաբանկի և իտալական Banca Popolare di Sondrio բանկի համատեղ նախագիծը, որն ուղղված է ջրային և էներգետիկ ռեսուրսների պահպանմանը, արժանացել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Տարվա գործարք 2021. Կանաչ առևտուր» մրցանակին:Այդ մասին հայտարարվել է ՎԶԵԲ-ի 2022թ. ամենամյա ժողովի և գործարար համաժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում: Առանձին մրցանակաբաշխության ժամանակ հատուկ ուշադրության արժանացան Կանաչ առևտրի խթանման ծրագրի (ԱԽԾ) առավել ակտիվ մասնակից բանկերը:
Այս համատեղ ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել և տեղադրվել շշալցման ժամանակակից հոսքագիծ, որի շնորհիվ կարելի է ապահովել Հայաստանի 440 տնային տնտեսությունների կողմից սպառվող մաքուր ջրի տարեկան ծավալին համարժեք խնայողություն:
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման կենտրոնի ղեկավար Սուրեն Քոչարյանը նշել է. «Սա ՎԶԵԲ-ի կողմից առևտրի ֆինանսավորման ոլորտում Ամերիաբանկի ակտիվ և արդյունավետ աշխատանքի շատ կարևոր գնահատական է: Առևտրի խթանման ծրագիրը նպաստում է միջազգային արդյունավետ համագործակցությունը, ինչպիսին է մեր գործընկերությունը Banca Popolare di Sondriօ բանկի հետ, որն անմիջական ազդեցություն է գործում մարդկանց և համայնքների առօրյայի վրա: Մենք ավելի կընդլայնենք մեր ակտիվ գործունեությունն առևտրի ֆինանսավորման ոլորտում, ինչը համահունչ է բիզնեսի վարման մեր պատասխանատու քաղաքականությանը, որն ուղղված է Հայաստանի ռեսուրսարդյունավետ և էկոլոգիապես կայուն ապագային»:
Ամերիաբանկը ստանձնել է երկարաժամկետ պարտավորություն` ստեղծելու կայուն միջավայր և աջակցելու հաճախորդների անցմանը դեպի ածխածնային չեզոք տնտեսություն: Այդ նպատակով ծրագրերի ֆինանսավորման հարցում Բանկը ներդրել է «կանաչ» և էկոլոգիապես մաքուր մոտեցում, որը և կիրառում է իր ընթացիկ գործունեության մեջ:
2009 թվականից ի վեր Ամերիաբանկը տարբեր միջազգային ֆինանսական հաստատությունների և խոշոր ներդրողների աջակցությամբ էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտում ֆինանսավորել է ավելի քան 225 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի ծրագրեր:
2020թ. Ամերիաբանկը դարձավ առաջին բանկը Հայաստանում, որը տեղաբաշխեց իր «կանաչ» պարտատոմսերը հրապարակային առաջարկի միջոցով և տարածաշրջանում ստանձնեց «կանաչ» պարտատոմսերի թողարկման գծով առաջատարը լինելու պարտավորությունը:
Դիտվել է
4481անգամ
Դիտեք նաև
10 / Մարտ / 2020
Հրապարակվեց Ամերիա ընկերության բացառիկ հետազոտությունը` ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման...
Ամերիա ՓԲ ընկերությունը իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություննեով
Ամերիաբանկը 30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին
Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի...
11 / Ապրիլ / 2020
Հայկ Եսայանը և Ucom–ի 576 աշխատակից դիմում են գրել. Եսայան եղբայրների հայտարարությունը
Ucom ընկերության շուրջ իրադարձությունների հետ կապված ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները տարածել են հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
Հայկ Եսայանը հաստատում է...
25 / Ապրիլ / 2020
Ծնեբեկի օգտակարությունը․ մեկնաբանում է մասնագետը
Գյուղատնեսության, ծնեբեկի և մի շարք այլ հարցերի շուրջ զրույց գյուղտնտես Դավիթ Դավթյանի հետ
07 / Մայիս / 2020
Ճգնաժամը կտևի մոտ վեց ամիս․ Վահրամ Միրաքյան
Yelaket.am-ի զրուցակիցն է գործարար, մարկետոլոգ Վահրամ Միրաքյանը։
Կորոնավիրուսը մի քանի շաբաթում փոխեց աշխարհը։ Այնպես փոխեց, որ դրա հետևանքները, թերևս, երկար կկրենք կենցաղում, մարդկային...
17 / Մայիս / 2020
LA Solar Group-ը աննախադեպ շահավետ առաջարկներ ունի Հայաստանի համար. Տեսանյութ
LA Solar Group-ը ԱՄՆ-ում գործում է արդեն մոտ տասը տարի, այս ընթացքում ընկերությունը կարողացել է զարգացման մեծ ուղի անցնել և զգալի հետագիծ թողնել ոլորտում: Ընկերության հիմնադիրը ամերիկահայ գործարար...
10 / Հունիս / 2020
ONEX-ը գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը
Հայկական ONEX ընկերությունը, որը մատուցում է օնլայն գնումների արագ առաքման ծառայություն, գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը։
Սեփական արտադրության այս նորարար տեխնոլոգիան կդարձնի օնլայն...