18 / Մայիս / 2022 : 17-47

Լուկաշենկոն ահաբեկչության փորձի համար մահապատժի մասին օրենք է ստորագրել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրենք է ստորագրել ահաբեկչության փորձի համար մահապատժի հնարավորության մասին, համապատասխան փաստաթուղթը չորեքշաբթի հրապարակվել է երկրի ազգային իրավական ինտերնետ-պորտալում։

«Որպես պատժի բացառիկ միջոց թույլատրվում է կիրառել մահապատիժ՝ գնդակահարություն՝ մինչեւ մահապատժի վերացումը՝ սույն օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների համար («ահաբեկչական գործողություն օտարերկրյա պետության ներկայացուցչի կամ միջազգային կազմակերպություն նկատմամբ»), 126-րդ հոդվածի 3-րդ մասով («միջազգային ահաբեկչություն»), 289-րդ հոդվածի 3-րդ մասով («ահաբեկչական ակտ») եւ 359-րդ հոդվածի 2-րդ մասով («ահաբեկչություն պետական կամ հասարակական գործչի նկատմամբ») կամ առանձին այլ առանձնապես ծանր հանցագործությունների համար, որոնք կապված են ծանրացուցիչ հանգամանքներում անձին դիտավորությամբ կյանքից զրկելու հետ»,- ասվում է երկրի քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարող օրենքում։




Քրեական օրենսգրքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն տասն օրից: գրում է lenta.ru-ն։

Նախագիծն ավելի վաղ հավանության էր արժանացել խորհրդարանի կողմից։

Փոփոխությունները նաև նախատեսում են մահապատիժ կիրառել միջուկային օբյեկտների, ռադիոակտիվ, քիմիական կամ կենսաբանական նյութերի օգտագործմամբ ահաբեկչական հարձակման փորձի համար:Մահվան դատավճիռը սպառնում է պետական կամ հասարակական գործչի սպանության նախապատրաստման համար՝ իշխանությունների որոշումների կայացման վրա ազդելու կամ բնակչությանը վախեցնելու նպատակով։

Հիշեցնենք, որ Բելառուսը մնում է Եվրոպայի միակ երկիրը, որտեղ մահապատիժ է կիրառվում։ Ալեքսանդր Լուկաշենկոն բազմիցս հայտարարել է, որ արդարացված է համարում պատժի այս միջոցը և մտադիր չէ չեղարկել այն, քանի որ հասարակությունը աջակցում է դրա պահպանմանը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 4330անգամ
Վերջին լուրեր