23 / Մայիս / 2022 : 14-20

Ռուստամ Մուրադովը հերքել է իր վիրավորում ստանալու մասին լուրերը

Ուկրաինայում զոհվել է Ռուսաստանի հերոս, Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի եղբորորդին։ Այս մասին հայտնում է Baza telegram ալիքը։

Ըստ տեղեկությունների՝ 27-ամյա Սալման Սուլեյմանովը դասակի հրամանատար է եղել։ Հունվարի սկզբին նրան և իր գործընկերներին տեղափոխել են Ուկրաինայի հետ սահման։ Նշենք, որ նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը Մուրադովն էլ վիրավորում է ստացել:


Լուսանկարում՝ Մուրադովի եղբորորդին



Գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է Ուկրաինայում իր եղբորորդու մահվան մասին տեղեկությունը և միաժամանակ հերքել է Ուկրաինայում մարտերի ժամանակ իր՝ վնասվածք ստանալու մասին լուրերը։

Ըստ Baza-ի՝ Սալմանը զոհվել է մարտերի ժամանակ։ Տելեգրամ-ալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ միայն Սալմանի ոսկորներն են բերվել իրենց հայրենիք Դաղստան՝ Դերբենտի շրջան։ Գեներալը հուղարկավորության համար արձակուրդ է վերցրել։

Հիշեցնենք, որ Ռուստամ Մուրադովը մինչև 2022 թվականի փետրվարը ղեկավարում էր ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում։ Նա անցել է երկու չեչենական արշավների միջով, եղել է ռազմական խորհրդական Սիրիայում։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 9643անգամ
Վերջին լուրեր