23 / Մայիս / 2022 : 15-27

Հայաստանի հետ սահմանին թուրք-ադրբեջանական զորավարժություններ են սկսվել

Հայաստանի հետ սահմանակից Կարսի նահանգում մեկնարկել են թուրք–ադրբեջանական համատեղ հերթական զորավարժությունները։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ «Հեյդար Ալիեւ–2022» անունը կրող զորավարժությունները կտեւեն մինչեւ մայիսի 26-ը։ Զորավարժությունների նպատակն է զարգացնել երկու երկրների զինված ուժերի միջեւ համագործակցությունը։ Ադրբեջանի զինված ուժերը մասնակցում են տանկային եւ այլ ստորաբաժանումներով։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 19336անգամ
Վերջին լուրեր