25 / Մայիս / 2022 : 11-28

Ախտանշաններ, որոնք հուշում են կապիկի ծաղիկով վարակված լինելու մասին

Eat This, Not That հրատարակությունը, հիմնվելով ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տվյալների վրա, նշել է կապիկի ծաղիկ վարակի հիմնական ախտանշանները: Ըստ այդմ՝ հիվանդության զարգացման առաջնային ախտանշաններն են՝ ջերմություն, ուժեղ գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող, հյուծվածություն:

Առաջին ախտանշանների ի հայտ գալուց մի քանի օր անց վարակված մարդու մոտ դեմքի և մարմնի վրա ցան է սկսվում:

Հիվանդությունը սովորաբար տևում է երկու-չորս շաբաթ: Մասնագետները նշում են, որ կապիկի ծաղիկը մահացու է լինում դեպքերի 10 տոկոսում: Ուստի մասնագետները հորդորում են չզբաղվել ինքնաբուժությամբ, այլ անհապաղ դիմել բժշկի։

Մասնագետները հիշեցրել են նաև, որ հիվանդությունը փոխանցվում է կենդանուց մարդուն կամ մարդուց մարդուն։ Վիրուսն օրգանիզմ կարող է ներթափանցել վնասված մաշկի, շնչառական ուղիների կամ լորձաթաղանթների միջոցով՝ աչքերի, քթի, բերանի:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 48187անգամ
Վերջին լուրեր