25 / Մայիս / 2022 : 17-58

Ադրբեջանը հայտարարել է զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին Հայաստանին փոխանցելու մտադրության մասին

Ադրբեջանը հայտարարել է զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին Հայաստանին փոխանցելու մտադրության մասին։
«Ադրբեջանցի սահմանապահների կողմից ձերբակալված հայկական բանակի զինվորական Էդուարդ Արթուրի Մարտիրոսովը կփոխանցվի Հայաստանին»,- լրագրողներին հայտնել է ադրբեջանցի գերիների եւ պատանդների հարցով տեղեկատվական կենտրոնի համակարգող Ահմեդ Շահիդովը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նա հայտնել է, որ Մարտիրոսովն այս շաբաթ կփոխանցվի հայկական կողմին:


ՀՀ պաշտպանության նախարարությունն ապրիլի 24-ին հայտնել էր, որ ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրն անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Միջադեպի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 44720անգամ
Վերջին լուրեր