27 / Մայիս / 2022 : 10-40

«Կապիկների ծաղիկ» հիվանդության մուտքը կանխելու նպատակով արգելվել է պրիմատների և կրծողների ներմուծումը Հայաստան. ՍԱՏՄ

Հիմք ընդունելով վերջին շաբաթներին աշխարհում տարածվող «կապիկների ծաղիկ» զոոնոզ հիվանդության դեպքերը և հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, 2022 թվականի մայիսի 28-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 28-ը արգելվել է Հայաստանի Հանրապետության տարածք պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը, Եվրասիական տնտեսական անդամ մի պետությունից Հայաստան տեղափոխումը և երկրի տարածքով տարանցիկ փոխադրումը։

Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 12467անգամ
Վերջին լուրեր