27 / Մայիս / 2022 : 11-48
Քվեարկենք Հայաստանի նամականիշի օգտին. ՀայՓոստ
ՀայՓոստը մասնակցում է ՓոստԵվրոպայի կողմից հայտարարված «Պատմություններ և առասպելներ» թեմայով նամականիշերի «ԵՎՐՈՊԱ» ամենամյա մրցույթին: Հայաստանն այս տարի ներկայացնում է Աստղիկ աստվածուհու պատկերով փոստային նամականիշը։
Ըստ հայկական դիցաբանության՝ Աստղիկը սիրո, գեղեցկության և ջրի աստվածուհին էր: Հայկական առասպելի համաձայն՝ արտասովոր գեղեցկությամբ օժտված Աստղիկը ամեն գիշեր լողանում էր Եփրատ գետում։ Աստվածուհու գեղեցկությամբ հիանալու համար երիտասարդները խարույկ էին վառում Տարոնի շրջանի Դաղոնաց լեռան վրա։ Սակայն Աստղիկը ամեն գիշեր մշուշով պատում էր Տարոնի հովիտը, որպեսզի իրեն ոչ մի օտար աչք չկարողանար տեսնել։
Նամականիշի դիզայնի հեղինակն է «Ինդիգո Բրենդինգ» գործակալությունը:
Քվեարկել կարող եք մինչև 2022 թ. սեպտեմբերի 9-ը, հետևյալ հղումով: Ինչպե՞ս քվեարկել: Դա շատ հեշտ է և տևում է ընդամենը մեկ րոպե:
1. Էջը բացելով՝ լրացրե՛ք Ձեր տվյալները (դիմելաձև, ազգանուն, էլեկտրոնային փոստի հասցե և երկիր),
2. Ընտրե՛ք Հայաստանի նամականիշը,
3. Սեղմե՛ք «Vote» կոճակը (էջի ստորին աջ անկյունում):
Կատարի՛ր քո ներդրումը Հայաստանի հաղթանակի օգտին:
Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ-երկրների «ԵՎՐՈՊԱ» ամենամյա միջազգային մրցույթի շրջանակներում: «ԵՎՐՈՊԱ» նամականիշերը միտված են զարգացնելու Եվրոպայի փոստային օպերատորների միջև համագործակցությունը:
Նշենք, որ 2019 թ. ամենամյա «ԵՎՐՈՊԱ» մրցույթում Հայաստանի կողմից ներկայացված գյուղական ծիծեռնակի պատկերով նամականիշը զբաղեցրել է առաջին հորիզոնականը, իսկ 2020թ. Գյումրին պատկերող նամականիշը՝ երկրորդ հորիզոնականը:
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
10850անգամ
Դիտեք նաև
20 / Փետրվար / 2020
10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին
Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն մայրաքաղաքով՝ Երևանով, որը Հռոմից հին է, ազգային ճաշատեսակներով, քաղցրահամ ու որակյալ ջրով։ Աշխարհում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
29 / Մարտ / 2020
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց։ Հարցրեցի՝ ինչպե՞ս ես, ու արցունքոտվեցին աչքերը... Պիտի գրկեի, եթե չփախներ...Զգացի, որ լավ է մենակ մնա, գուցե կհանդարտի, բայց...
04 / Ապրիլ / 2020
Այսպես աղքատ դեռ եղած չենք, կտրվել է ամեն բան... Հիշատակի օր. Ղազարոս Աղայան
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,Մանիր թելեր հաստ ու բարակ,Որ ես հոգամ իմ ցավեր։Ձեթ եմ ածել ականջներըդ,Նոր շինել եմ շրտըվիկ,Դե՜հ, սո՛ւտ շարժիր լայն թևերդ,Ոստեր շինիր...
02 / Ապրիլ / 2020
Բայց հիվանդ էր սիրուն Սեւանը՝ անբուժելի․ իրական պատմություն
Նա մենակ էր ապրում, իսկ կատուները նրա միայնության լավագույն ընկերներն էին՝ Սասունը, Սիրանը, Սեւանը. ուրիշներ էլ։ Գուրգուրում էր անտուն կենդանիներին՝ փողոցից տուն էր բերում, խնամում կերակրում։...
04 / Ապրիլ / 2020
Օրվա երգ. Առնեմ էրթամ իմ յարը
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ նախագիծը ներկայացնում է Կոմիտասի Առնեմ էրթամ իմ յարը հարսանեկան պարերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Ըստ ավանդույթի՝ սա փեսայի երգն է, որը երգվում է...
23 / Հունվար / 2020
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում։
- Էհ, վարպե՜տ, ոչ ե՛ս եմ բանաստեղծ, ոչ դու՛, ոչ էլ Թումանյա՛նը։
Վարպետը ժպտում է ու ասում։
Այ...
23 / Հունվար / 2020
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին. պետք է վար իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել:
Ուսուցիչ...