27 / Մայիս / 2022 : 15-01

Ալեն Սիմոնյանին ուղեկցող ամենագնացներ պետք չե՞ն. 54 միլիոնանոց Toyota-ները չեն գնվի

Իշխանությունը հրաժարվել է Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW 750Li ծառայողական ավտոմեքենային ուղեկցող Toyota RAV 4 մոդելի ամենագնաց երեք ավտոմեքենաներ գնելու որոշումից։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը` նշելով, որ այս պահին որոշվել է ձեռնպահ մնալ նման քայլից:Իսկ քանի որ գնման գործընթացը հաստատվել էր կառավարության որոշմամբ, Ծովինար Խաչատրյանը հայտնեց, որ այն նույն ընթացակարգով էլ կասեցվելու է։

«Ոչ թե չեղարկվելու է, այլ կասեցվելու է»,– ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակը։

Հիշեցնենք` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ծառայողական ավտոմեքենան ուղեկցելո 3 նոր մեքենաներ գնելու որոշումն ընդունվել էր կառավարության ապրիլի 7-ի նիստում` առանց քննարկման ու զեկուցման։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8850անգամ
Վերջին լուրեր