27 / Մայիս / 2022 : 16-22

Հարգելով միջազգայնորեն ճանաչված սահմանները՝ կարելի է ճանապարհները բացել. Իրանի դեսպանը՝ տարածաշրջանի կոմունիկացիաների բացման մասին

այաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին անդրադարձել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ շեշտելով այդ գործընթացում միջազգային օրենքները հարգելու անհրաժեշտությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ աշխատանքային խումբը հանդիպումների լավ արդյունքներ է գրանցել:

«Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը հարգեն միջազգայնորեն ճանաչված օրենքները, բանակցությունները լինեն կառուցողական: Տարածաշրջանը պատրաստ է զարգանալ տարբեր ուղղություններով, և դա կարող է լինել այս մի քանի երկրների արդյունավետ բանակցությունների ներքո», - նշել է դեսպանը՝ հավելելով, որ, հարգելով միջազգայնորեն ճանաչված սահմանները, կարելի է այս ճանապարհները բացել և կապը ստեղծել:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 4591անգամ
Վերջին լուրեր