27 / Մայիս / 2022 : 19-05
Մենք ենք թելադրում օրակարգը․ Ալիևը՝ խաղաղության պայմանագրի և «Զանգեզուրի միջանցքի» մասին
«Մենք ասացինք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր կնքվի։ Հայաստանը փորձեց խուսափել սրանից։ Որովհետև խաղաղության պայմանագիրը նշանակում է երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում։ Բայց արդյունքում մենք հասանք դրան, և Ադրբեջանն արդեն որոշել է իր աշխատանքային խումբը»,-այս մասին Կովսականի շրջանում ասել էԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Նա նշել է, որ մյուս կարևոր խնդիրը «Զանգեզուրի միջանցքի» բացումն է։
«Հայաստանը միշտ փորձել է դա կանխել։ Բայց դարձյալ տեսեք բրյուսելյան հանդիպման պաշտոնական հայտարարությունը, արդեն իսկ որոշվել է, որ թե՛ երկաթգիծը, թե՛ մայրուղին անցնելու են Մեղրիով, Զանգեզուրով։ Այսինքն՝ մենք հասել ենք սրան։
Այսինքն՝ մենք ենք թելադրում օրակարգը։ Ի՞նչ գնով: Իհարկե, պատերազմի հետևանքներով։ Որովհետև մենք հաղթանակած պետություն ենք, Հայաստանը պարտված պետություն է. սա իրականություն է, որը պետք է ընդունեն բոլորը։ Անկասկած, այս գործոնն առաջին պլանում է ադրբեջանա-հայկական շփումների ընթացքում»,- ասել է Ալիևը։
Ալիևը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվել է, Մինսկի խումբն ավարտել է իր գործունեությունը։
«Ամբողջ աշխարհը, առաջատար երկրներն ու առաջատար միջազգային կազմակերպությունները ընդունել են նոր իրողությունները։ Դա շատ կարևոր էր։ Սա մեր քաղաքական մեծ հաջողությունն է։ Մեր օրակարգն արդեն հիմք է ընդունվել առաջատար միջազգային կազմակերպությունների կողմից»,- ասել է նա։
Ըստ նրա ՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը Հայաստանին է հանձնել իրենց հնագույն քաղաքը՝ «Իրևանը», և դա աններելի հանցագործություն էր։
Նա հայտարարել է, թե Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության անկումից մի քանի ամիս անց իրենցից խլել են նաև Զանգեզուրը։
iravaban.net
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
23412անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
02 / Սեպտեմբեր / 2021
Մահացել է «Սիրտակի» պարի երաժշտության հեղինակ Միկիս Թեոդորակիսը
Վախճանվել Է աշխարհահռչակ հույն կոմպոզիտոր Միկիս Թեոդորակիսը. նա 96 տարեկան Էր: Այդ մասին հաղորդել Է ERT հանրային հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Թեոդորակիսը երկար ժամանակ հիվանդ...
01 / Ապրիլ / 2020
Կորոնավիրուսից պաշտպանվելու համար օդը որքա՞ն խոնավ պետք է լինի. Annual Review of Virology
Օդի 40-60 տոկոս համեմատական խոնավության դեպքում նոր կորոնավիրուսը հիվանդներից առողջներին է փոխանցվում ավելի հազվադեպ: Այս մասին հայտնում են Յելի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները, որոնց կատարած նոր...
01 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում ևս անձանց տեղաշարժը վերահսկվում է սմարթֆոններով
Մարտի 27-ից Ռուսաստանում գործարկվում է համակարգ, որը նախատեսված է սմարթֆոնների միջոցով այն անձանց տեղաշարժը վերահսկելու համար, ովքեր կարող են կապ ունենալ COVID-19 կորոնավիրուսով վարակված անձանց...
02 / Ապրիլ / 2020
Չինացի համաճարակաբանը հայտնել է՝ երբ կնահանջի կորոնավիրուսն աշխարհում . Ն. Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Չինաստանում հայտնի համաճարակաբան Չժուն Նանշանը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսը կնահանջի ապրիլի...
02 / Ապրիլ / 2020
Կորոնավիրուսով պացիենտը վարակիչ է ախտանիշների առաջանալուց 1-3 օր առաջ. CDC
Կորոնավիրուսով վարակված մարդիկ վարակիչ են մինչեւ առաջին ախտանիշների ի հայտ գալը արդեն 1-3 օր առաջ: Այս մասին նշված է ամերիկյան Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (Centers for...
02 / Ապրիլ / 2020
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել. Ի գիտություն ՀՀ-ից Ճապոնիա և Կորեա ժամանող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների
Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել ապրիլի 3-ից անորոշ...
02 / Ապրիլ / 2020
Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջարկել է աղոթել լրատվամիջոցների աշխատակիցների համար
Հռոմի Ֆրանցիսկոս պապը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել՝ առաջարկելով աղոթել լրատվամիջոցներում աշխատող այն մարդկանց համար, որոնք այս օրերին մարդկանց օգնում են իրենց ամբողջությամբ մեկուսացված...