Էրերա. 2025 թվականին Մբապեն արդեն նվաճած է լինելու «Ոսկե գնդակը»
Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Անդեր Էրերան խոսել է իր թիմակից, ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի մասին:
«Մարզումների ժամանակ տպավորություն է, որ Մբապեն մարզվում է երեխաների հետ: Նա անհավանական հնարքներ է կիրառում և առաջ է անցնում մեզանից, և մենք մեզ երեխա ենք զգում: Կիլիանը նման է Ուսեյն Բոլտին:
Վստահ եմ, որ 2025 թվականին Մբապեն արդեն նվաճած է լինելու «Ոսկե գնդակը»»,- Էրերայի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Կիլիան Մբապեն ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին ֆրանսիական «Մոնակոյից»: 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: