28 / Մայիս / 2022 : 15-21

Եղիսաբեթ II-ի թիկնապահները ձերբակալվել են

Եղիսաբեթ II-ի թիկնապահները ձերբակալվել են թմրանյութերի ապօրինի վաճառքի կասկածանքով։

Այն, ինչ մենք հաստատ չէինք սպասում թագավորական գվարդիայից, արգելված նյութերի առեւտուրն էր։ Իռլանդիայի եւ Կոլդսթրիմյան գվարդիայի զինվորները ձերբակալվել են Եղիսաբեթ II-ի կառավարման պլատինե հոբելյանի պատվին հանդիսավոր շքերթից անմիջապես առաջ, հայտնում է Independent-ը։ Հիշեցնենք, որ Նորին Մեծությունը թագավորական գահին է արդեն 70 տարի։

Զինծառայողը բերման է ենթարկվել ռեյդերների ժամանակ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության կասկածանքով։ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը հավելել է, որ իրենք չեն ընդունում իրենց պահակախմբի այս պահվածքը, հետեւաբար նրանք ազատված են ծառայությունից։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 30113անգամ
Վերջին լուրեր