09 / Մայիս / 2020 : 17-19

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

«Մտերմիկ հանդիպում և հաճելի զրույց»,- գրել է Աննա Հակոբյանը և լուսանկարներ հրապարակել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ ժամանել է Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, ԱՀ պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին

Տոնական միջոցառումների ավարտից հետո Աննա Հակոբյանն առանձին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի, Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի տիկնոջ՝ Քրիստինե Հարությունյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի տիկնոջ՝ Գոհար Աբաջյանի և ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի տիկնոջ Լիանա Ղուլյանի հետ։ 

Դիտվել է 31457անգամ
Վերջին լուրեր