01 / Հունիս / 2022 : 09-30

Ուկրաինան ամեն օր 60-100 զինվոր է կորցնում․ Զելենսկի

Ուկրաինան ամեն օր 60-100 զինվոր է կորցնում, Newsmax-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Իրավիճակը [Ուկրաինայի] արեւելքում շատ բարդ է։ Ամեն օր մարտերում մենք կորցնում ենք 60-ից 100 զինվոր, եւ մոտ 500 վիրավոր է լինում»,- ասել է Զելենսկին։

Զելենսկու խոսքով՝ ուկրաինացիները երկրի արևելյան հատվածում «պահում են պաշտպանությունն ըստ շրջագծի, իսկ Խարկովի մարզում՝ «հակահարձակում են իրականցնում և ճնշում գործադրում»։

Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան մտադիր չէ զիջել իր տարածքները, սակայն դրանց հետ կապված դժվարությունները կարելի է քննարկել։


«Մենք պատրաստ չենք զիջել մեր տարածքներից որևէ մեկը, քանի որ սա մեր անկախությունն է, մեր ինքնիշխանությունը, բայց կան որոշակի դժվարություններ, որոշ տարածքների հետ կապված մանրամասներ, այդ դժվարությունները կարելի է քննարկել»,- ասել է նա։

Նա նաեւ Newsmax-ին հայտնել է, որ Ռուսաստանը «արգելափակում է հացահատիկի մատակարարումները Սեւ ծովում»: «Ներկայումս Ռուսաստանն արգելափակում է 22,5 միլիոն տոննա հացահատիկ»,- ասել է Զելենսկին։ «Այդ տարածքը դեպի ծով բացելու համար մեզ մինչեւ 120-140 կիլոմետր հեռահարությամբ խոցման զենք է անհրաժեշտ»:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 17786անգամ
Վերջին լուրեր