01 / Հունիս / 2022 : 11-40

Կա՛մ չեղարկեք որոշումը, կա՛մ վերադարձրեք մեր գումարը. Չավուշօղլուն դիմել է ԱՄՆ-ին

Անկարան Վաշինգտոնից պահանջում է կա՛մ փոխել F-35 կործանիչների մատակարարման ծրագրի վերաբերյալ իր որոշումը, կա՛մ վերադարձնել գումարը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Կոնգրեսում որոշակի գործողություններ կան Թուրքիային տրամադրելու հարցում։ Ինչ վերաբերում է F-35-ին, Կոնգրեսը պետք է վերանայի: Մենք ասում ենք՝ կա՛մ չեղարկեք այս որոշումը, կա՛մ վերադարձրեք մեր ներդրած գումարը»,- ասել է Չավուշօղլուն Anadolu գործակալության խմբագիրներին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից այն բանից հետո, երբ Անկարան գնել է ռուսական C-400 համակարգեր։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 23490անգամ
Վերջին լուրեր