Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Հունիս / 2022 : 11-57


Ինչ-որ մեկը կա՞ այս երկրում, որ կարող է բացատրել, թե ինչպես է ոտքից վիրավոր զինվորը մի քանի ժամ հետո մահանում

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը նշել է, որ տղան զոհվել է, քանի որ քնապարկի մեջ են իջեցրել մինչև գյուղ: Կ․ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչ-որ մեկը կա՞ այս երկրում, որ կարող է բացատրել, թե ինչպես է ոտքից վիրավոր զինվորը մի քանի ժամ հետո մահանում... ասում են՝ զոհվել է, որովհետև քնապարկի մեջ են իջեցրել մինչև գյուղ:

Պատկերացրեք ինչքան արյուն կորցրած կլինի ճանապարհին, մինչդեռ վիրավորված է եղել ընդամենը ոտքից, հանգիստ պիտի փրկեին..... Գրողը ձեզ տանի... դեռ քանի մայր պիտի ողբա.... Էս ի՞նչ բանակ եք պահում. վախեցած զինվորներ, անկարող սպաներ. դիրքեր կան, որ վիրավոր լինի, չեն էլ կարող իջեցնել....

Անմխիթար ճանապարհներ, հերթապահ մեքենա չկա հեռու դիրքերում... ոնց, ոնց կարող եք այսքան դաժան վարվել սեփական ժողովրդի հետ...»։




Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Կարդացեք նար առնչվող հրապարակումները





Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 60754անգամ
Վերջին լուրեր